Հասարակական

Գյումրու շուկայում ՊՆ մակնշմամբ օճառների հայտնվելու վերաբերյալ կարող է մի քանի տարբերակ շրջանառվել. ՀՀ ԶՈւ թիկունքի պետի պարզաբանումը

1 րոպեի ընթերցում

Գյումրու շուկայում ՊՆ մակնշմամբ օճառների հայտնվելու վերաբերյալ կարող է մի քանի տարբերակ շրջանառվել. ՀՀ ԶՈւ թիկունքի պետի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցցանցերում օրերս հայտնված Գյումրու շուկայում վաճառվող, բայց վաճառքի ոչ ենթակա ՊՆ մակնշմամբ օճառներով լուսանկարների դեպքի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրություն և ծառայողական քննություն կանցկացնի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը։

«Կարծում եմ, որ տարբեր ճանապարհներ կան այդ օճառի՝ Գյումրու շուկայում վաճառքում հայտնվելու: Օրինակ, հնարավոր է ինչ-որ քաղաքացիների ձեռքն ինչ-որ կերպ մի քանի օճառ է հայտնվել, ու նրանք, գումարի կարիք ունենալով, որոշել են վաճառել դրանք։ Չի բացառվում, նաև, որ նախորդ արտադրողները չիրացված ապրանք են ունեցել, ու հիմա, օճառի մատակարարման նոր տենդեր հայտարարելուց հետո, այդ արտադրողը որոշել է այդ ճանապարհով վաճառել իր ապրանքը»,- նշեց Մարգարյանը ր հավելեց, որ չի ցանկանում որևէ մեկին մեղադրել։

Նրա խոսքով` Պաշտպանության նախարարություն կպարզի հանգամանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում