Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունիս

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել դե Սարնեզի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռուբինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր Փարիզում հանդիպում ունեցա նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել դե Սարնեզի հետ։ Գործընկերոջս ներկայացրեցի Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, քննարկեցինք միջխորհրդարանական համագործակցության հնարավորությունները»,- գրել է Ռուբինյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ