Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը Կառավարության շենքի դիմաց հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին

Փաշինյանը Կառավարության շենքի դիմաց հանդիպել է բուքմեյքերական 
գրասենյակների աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ին Կառավարության շենքի դիմաց հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել բուքմեյքերական գրասենյակների փակման հետ կապված և առաջարկել վարչապետին հանդիպել ու զրուցել մինչև Ազգային ժողովում հարցը քննարկելը: 

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ նախընտրական շրջանում, ուր գնացել է, մարդիկ համատարած իր առջև խնդիր էին դնում, որ այսպես շարունակել չի կարելի: Մարդիկ աշխատավարձերը ստանում են, մինչև տուն են հասնում, աշխատավարձերը թողնում են գրասենյակներում:

«Կապանում ամեն բակում, տեղ չկա, որ մարդ գնա ու չհանդիպի նման գրասենյակների: Մենք մարդկանց խոստացել ենք, հիմա եթե դուք ունեք ուրիշ առաջարկ, ներկայացրեք»,-ասել է Փաշինյանը:

Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներից մեկն առաջարկել է Փաշինյանին մի քանի հոգանոց հանձնաժողով կազմել և հարցը քննարկել համատեղ:

Վարչապետն էլ իր հերթին հորդորել է գրավոր ներկայացնել առաջարկներն ու հանձնել իր օգնականին: «Իմ օգնականը անձամբ ձեր առաջարկները կհանձնի ինձ: Խոստանում եմ, որ անձամբ կկարդամ բոլորը և իրականանալի, տրամաբանական ու ընդունելի լուծումներով առաջարկների դեպքում կհանդիպենք»,-նշել է Փաշինյանը, հավելելով, որ չի զլանում ժամանակ տրամադրել, ուղղակի ուզում է, որ ամենը արդյունավետ լինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am