Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բասենում քեռու կողմից դանակահարված երիտասարդի վիճակը կայուն է

Բասենում քեռու կողմից դանակահարված երիտասարդի վիճակը կայուն է

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՄԱՅԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասեն համայնքում քեռու կողմից դանակահարված  երիտասարդի վիճակը կայուն էԱյս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Գյումրի» բժշկական կենտրոնից: Կենտրոնի  գլխավոր  բժիշկ Արմեն Խաչատրյանը նշեց, որ երիտասարդը՝ 25-ամյա Վահագն Կանդալյանը, հիվանդանոց է  տեղափոխվել  վերին զույգ վերջույթների կտրած-ծակած տարածուն վերքերով: «Այս  պահին երիտասարդը  ստանում է համապատասխան բուժօգնություն: Նրա վիճակը կայուն է»,-նշեց Արմեն Խաչատրյանը:

Շիրակի մարզի Բասեն համայնքում մայիսի 24-ին լուսադեմին եղբայրը դանակահարել է քրոջն ու քրոջ երեխային, ապա ինքնասպանություն գործելԸստ տեղեկությունների 59-ամյա տղամարդը մտել է հարևանությամբ բնակվող քրոջ տուն, նախ դանակահարել և սպանել է քրոջը, ապա դանակահարել է ննջարանում գտնված քրոջ որդուն։ 25-ամյա երիտասարդը դիմադրել է։ Վերջինիս տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Ավելի ուշ  ոստիկանները  տղամարդու դին գտել են  իր տան նկուղում ՝ առաստաղից կախված: Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։Կատարվում է նախաքննություն:  

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am