Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Երիտասարդ կոմպոզիտորները՝ մեկ հարթակում. Երևանում մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոն»-ը

Երիտասարդ կոմպոզիտորները՝ մեկ հարթակում. Երևանում մեկնարկում է «Երիտասարդ 
հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոն»-ը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 27-ից հունիսի 15-ը կկայանա «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոն»-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնի գործընկերներն են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Իր տեսակով հայ երաժշտարվեստում միակ փառատոնի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ կոմպոզիտորներին ներկայացնելու իրենց ստեղծագործությունները մեկ միասնական հարթակի շրջանակում, հաղորդակից լինելու միմյանց, ինչպես նաև օգնել և օժանդակել նրանց հանրայնացնելու իրենց արվեստը: Փառատոնի ընթացքում կհնչեն երկու տասնյակ հեղինակների կամերային ստեղծագործություններ:

Փառատոնի բացման համերգը կկայանա մայիսի 27-ին, ժամը 19:00-ին,  ՀԲԸՄ համերգասրահում.  կհնչեն Դ. Բալասանյանի, Ա. Մնացականյանի, Ա. Մարտիրոսյանի, Ա. Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Ս. Աղամալյանի, Ք. Գրիգորյանի, Ա. Խանլարիի դաշնամուրային ստեղծագործությունները:

Հունիսի 8-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակուստիկ լաբորատորիայում կկայանա իմպրովիզացիոն երաժշտության երեկո. կմասնակցեն Դ. Բալասանյանը, Հ. Հակոբյանը, Մ. Դոլմազյանը և Վ. Հարությունյանը:

Փառատոնը կեզրափակվի հունիսի 15-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայանալիք կամերային երաժշտության համերգով. կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ա. Գրիգորյանի, Ջ. Մինասյանի, Մ. Առակյանի, Տ. Համբարյանի, Հ. Հակոբյանի, Դ. Բալասանյանի, Է. Յոլչյանի, Ա. Հարությունյանի և Ն. Երեմյանի կամերային ստեղծագործությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am