Երևանում կկայանա Լրագրողների միջազգային ֆուտբոլային երրորդ մրցաշարը
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի դաշտում մայիսի 25-ին կկայանա Լրագրողների միջազգային ֆուտբոլային երրորդ մրցաշարը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս տարի մրցաշարին կմասնակցի լրագրողների 6 թիմ՝ Հայաստան (Երեւան), Ռուսաստան (Մոսկվա), Լիտվայի, Վրաստանի, Ռուսաստան-2 (Բրյանսկ), Հայաստան-2 (Գյումրի): Երեւանյան մրցաշարին առաջին անգամ կմասնակցի Մոսկվայի թիմը, որի կազմում հանդես են գալիս հայտնի մարզական հեռուստամեկնաբաններ՝ Նոբել Առուստամյանի գլխավորությամբ։
Խաղերն անցկացվելու են ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 3 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցելու են միմյանց հետ։ Մեկ խաղի տեւողությունը 20 րոպե է։ Յուրաքանչյուր խաղից հետո կլինի 10 րոպե ընդմիջում, իսկ 3-րդ խաղից հետո՝ 30 րոպե։ Խաղերը կդատեն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները։
Մրցաշարի մեկնարկը՝ մայիսի 25-ին, ժամը 11.00-ին «Փյունիկ» մարզադպրոցում։ Միջոցառումը բաց է երկրպագուների եւ լրագրողների համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում