Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Իրանի ԱԳ նախարարը կոչ Է արել աշխարհի երկրներին հակազդել ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Իրանի ԱԳ նախարարը կոչ Է արել աշխարհի երկրներին հակազդել ԱՄՆ-ի պատժամիջոցներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ Է արել աշխարհի երկրներին հակազդել ԱՄՆ-ի պատժամիջոցներին, որոնց նպատակը գոյություն ունեցող աշխարհակարգը փոխելն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ակներեւ Է, որ իրականում ԱՄՆ-ն իր պատժամիջոցներով նխանառության տակ Է վերցրել գոյություն ունեցող աշխարհակարգը: Եթե դրան հակազդեցություն չլինի, միջազգային հանրակցությունը կհայտնվի դժվարին կացության մեջ»,- ասել Է նախարարը՝ ժամանելով Պակիստան՝ բանակցելու այդ երկրի իշխանությունների հետ: Համապատասխան տեսանյութը հրապարակել Է Իրանի ԱԳ նախարարությունը:

Այդ կապակցությամբ նա նշել Է ԱՄՆ-ի պատժամիջոցները ոչ միայն Իրանի, այլեւ Չինաստանի դեմ: Զարիֆը նաեւ արծարծել Է տարածաշրջանի իրադրությունը, նշելով, որ այստեղ բարդ ու վտանգավոր իրավիճակ Է ստեղծվում, եւ հայտնելով այդ խնդրի շուրջ հարեւան երկրների հետ կոնսուլտացիաներ անցկացնելու անհրաժեշտության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am