Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունում ներկայացվել է ՍԻԳՄԱ-ի՝ ՀՀ հանրային կառավարման ոլորտի գնահատման զեկույցը

Կառավարությունում ներկայացվել է ՍԻԳՄԱ-ի՝ ՀՀ հանրային կառավարման ոլորտի 
գնահատման զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի նախագահությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ ՍԻԳՄԱ-ի կողմից մշակված ելակետային գնահատման զեկույցի ներկայացումը: Միջոցառմանը ներկա էին ինչպես տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցիչությունների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել զեկույցի մշակման գործընթացում ներգրավված բոլոր փորձագետներին՝ կատարված աշխատանքի համար և բարձր գնահատել զեկույցի շրջանակներում արված ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները: Փոխվարչապետը նշել է, որ զեկույցը հիմք կհանդիսանա հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների ռազմավարության մշակման համար:

Մհեր Գրիգորյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է հանրային կառավարման ոլորտում նախանշված բարեփոխումների օրակարգն ու տրամաբանությունը և ընդծգել, որ դրանց իրականացման հարցում Կառավարությունն ակնկալում է համագործակցել զարգացման գործընկերների հետ՝ կարևորելով նրանց փորձագիտական ներուժն ու լավագույն փորձը:

Վասիլիս Մարագոսը ողջունել է զեկույցի մշակման ընթացքում Հայաստանի Կառավարության հետ ունեցած գերազանց համագործակցությունը ինչպես նաև ՍԻԳՄԱ-ի խորհրդատվություններին արձագանքելու պատրաստակամությունը: Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն ունի այժմ յուրահատուկ հնարավորություն ՍԻԳՄԱ-ի գնահատման արդյունքում արված առաջարկները դիտարկելու քաղաքացիակենտրոն հանրային կառավարման համակարգի ձևավորման շրջանակներում: ԵՄ-ն պատրաստակամ է հետագա աջակցությունը ցուցաբերելու ոչ միայն ՍԻԳՄԱ-ի այլև ԵՄ այլ ֆինանսական գործիքների միջոցով:

Միջոցառման ընթացքում ՍԻԳՄԱ-ի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են զեկույցի հիմնական վեց բաժինները, Հայաստանի հանրային կառավարման ոլորտում բացահայտված թերություններն ու դրանց շտկման վերաբերյալ խորհրդատվությունները:

Հանդիպման ավարտին փոխվարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին, մասնավորապես, հանրային ծառայությանը, Հայաստանում դրանց առանձնահատկություններին և ոլորտի ռազմավարության մշակմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am