Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆուտբոլի առաջնությունը նախորդներից ստացած վատ ժառանգություն էր. Մելիքբեկյան

Ֆուտբոլի առաջնությունը նախորդներից ստացած վատ ժառանգություն էր. Մելիքբեկյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի 2018/19 թվականի բարձրագույն խմբի առաջնությունը վատ ժառանգություն էր ՀՖՖ նոր ղեկավար կազմի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում նամ կարծիք հայտնեց ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Հայաստանի ֆուտբոլի այս առաջնությունը, բավականին վատ ժառանգություն էր, որ ստացանք ՀՖՖ նախկին ղեկավար կազմից: Միացանք առաջնությանը կեսից, ոչ հարմար կանոնակարգով և այլն»,-ասաց Մելիքբեկյանը:

ՀՖՖ առաջին փոխնախագահի խոսքով` արդեն հաջորդ տարվա առաջնությունը փոփոխություններ կենթարկվի, կմասնակցի 10 թիմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am