Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տիգրան Խաչիկյանը Ստրասբուրգում մասնակցում է տնտեսական հանցագործության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին ուղղված նիստին

Տիգրան Խաչիկյանը Ստրասբուրգում մասնակցում է տնտեսական հանցագործության 
կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին ուղղված նիստին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 22-ից 24-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է  «Միջոցառումներ՝ ուղղված Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական հանցագործության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական կոմիտեի նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն իրականցվում է  ԵՄ/ԵԽ գործընկերության երկրների համար նախատեսված «Գործընկերություն՝ արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում:

Փոխնախարար Խաչիկյանը ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի ոլորտում կենսագործվող քաղաքականության մշակման առանձնահատկությունները: Անդրադարձ է կատարվել նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորմանը, հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում նախատեսվող միջոցառումների իրականացման հնարավորություններին:

Միջոցառման շրջանակում բարձր է գնահատվել Հայաստանի Հանրապետության կառավարության ձեռնարկած հետևողական քայլերը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am