Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Դենիել Քրեյգը վիրահատության կենթարկվի նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքից հետո

Դենիել Քրեյգը վիրահատության կենթարկվի նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքից հետո

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Դենիել Քրեյգը կոճի վիրահատության կենթարկվի Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է բոնդապատումի Twitter-օգտահաշիվում: Ավելի վաղ Mirror հրատարակությունը գրել Է, որ դերասանը վնասվածք Է ստացել Ջամայկայում կատարված նկարահանումների ժամանակ. նա վնասել Է կոճը, երբ վազում Էր տեսարաններից մեկում, ինչից հետո ԱՄՆ Է տեղափոխվել ախտորոշման համար: Հրատարակության աղբյուրը նաեւ հայտնել Է, որ դերասանը վշտացած Էր տեղի ունեցածից եւ նկարահանման գործընթացի կարգացուցակը փոխելու անհրաժեշտությունից:

«Դենիել Քրեյգը ոչ մեծ վիրահատության կենթարկվի կոճի վնասվածքի պատճառով, որն ստացել Է Ջամայկայում նկարահանումների ժամանակ: Ֆիլմի արտադրությունը կշարունակվի, մինչ Քրեյգը վերականգնման երկշաբաթյա ժամանակաշրջան կանցնի վիրահատությունից հետո: Ֆիլմը, պլանի համաձայն, թողարկվելու Է 2020 թվականի ապրիլին»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ապրիլին հայտնի Է դարձել, որ «բոնդապատումի» 25-րդ սերիայում, բացի Քրեյգից, կնկարահանվեն ամերիկացի դերասան Ռամի Մալեքը, ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, ինչպես նաեւ բրիտանացիներ Ռայֆ Ֆայնսը եւ Բեն Ուիշոուն: «Բոնդապատումի» նոր սերիայի անվանումը մինչեւ այժմ գաղտնի Է պահվում: «Բոնդապատումի» առաջին ֆիլմի՝ «Դոկտոր Նոու»-ի պրեմիերան տեղի Է ունեցել 1962 թվականի հոկտեմբերի 5-ին: Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի նկարահանման ողջ պատմության ընթացքում 007 գործակալին մարմնավորել են վեց դերասաններ՝ Շոն Քոններին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը եւ Դենիել Քրեյգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am