Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զելենսկին ուկրաինացիներին կոչ Է արել վրեժ լուծել Գերագույն ռադայից

Զելենսկին ուկրաինացիներին կոչ Է արել վրեժ լուծել Գերագույն ռադայից

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ակներեւաբար, շատ դժգոհ Է մնացել Գերագույն ռադայից, որը որոշեց չքննարկել ընտրությունների մասին իր առաջարկած օրինագծերը, եւ ուկրաինացիներին կոչ Է արել վրեժխնդիր լինել խորհրդարանականներից արդեն հաջորդ քվեարկության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գերագույն ռադան տապալեց ընտրական օրենսդրության փոփոխման օրինագիծը: Հին քաղաքական գործիչներն ընտրեցին հին համակարգը, որովհետեւ այն իրենց քաղաքական կյանքը երկարաձգելու շանս Է տալիս»,- ասել Է Զելենսկին Facebook-ում: Ուկրաինայի ղեկավարի կարծիքով՝ այդ պահվածքով պատգամավորները ջանում են «փողի ու հնդկաձավարի դիմաց վերստին սողոսկել» տաքուկ պաշտոններ, բայց ինքը համոզված Է, որ «նրանք սխալվում են»: Ուստի Զելենսկին ուկրաինացիներին կոչ Է արել «նույնիսկ մեծամասնական ընտրատարածքներում ընտրելու նոր քաղաքական գործիչների, որոնք ունակ են փոխելու երկիրը»: Նախօրյակին Գերագույն ռադան մերժել Է օրակարգ մտցնել ընտրությունների մասին օրինագծերը, որոնք ներկայացրել Էր նախագահ Զելենսկին: Նա առաջարկում Էր վերացնել մեծամասնական համակարգը եւ կուսակցությունների համար անցումային շեմը 5 տոկոսից իջեցնել մինչեւ 3 տոկոս, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am