Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Panasonic-ը դադարեցրել Է առեւտրական գործառնությունները Huawei-ի հետ

Panasonic-ը դադարեցրել Է առեւտրական գործառնությունները Huawei-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Panasonic ճապոնական կորպորացիան հայտարարել Է Huawei-ի հետ առեւտրական բոլոր գործառնությունների դադարեցման մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը չինական այդ ընկերությունը ներառեց սեւ ցուցակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է FNN հեռուստաալիքը:
Ալիքի տվյալներով՝ ճապոնական կորպորացիան դադարեցրել Է առեւտրական բոլոր գործառնությունները ինչպես բուն Huawei-ի, այնպես Էլ նրա հետ կապված 68 ընկերությունների հետ:
Նախօրյակին Huawei-ի հետ հարաբերությունները դադարեցրել են շարժական կապի SoftBank եւ KDDI ճապոնական կորպորացիաները: Նրանք հայտարարել են, որ հետաձգում են Huawei ընկերության արտադրության նոր մոդելների սմարթֆոնների ավելի վաղ պլանավորված վաճառքները: Կորպորացիաները եկել են այն եզրակացության, որ չեն կարող երաշխավորել այս գաջեթների անվտանգ եւ հուսալի օգտագործումը: Ճապոնական ընկերությունները դեռեւս չեն հայտնել, թե իրենք մտադիր են արդյոք այսուհետեւ վաճառել Huawei-ի սմարթֆոններ: Ճապոնիայում դրանք վաճառում են միայն SoftBank-ը եւ KDDI-ն:
Այս կորպորացիաների որոշումը կապված Է այն բանի հետ, որ ԱՄՆ-ի վարչակազմը փաստորեն արգելել Է ամերիկացի ձեռնարկատերերին անհրաժեշտ բաղադրիչներ մատակարարել Huawei-ի կարիքների համար: Այդ կապակցությամբ, մասնավորապես, Google կորպորացիան դադարեցրել Է իր շփումները չինական ընկերության հետ, ներառյալ նրան ծրագրային ապահովում տրամադրելը:
Huawei-ն այդպիսով կկորցնի Android շարժական օպերացիոն համակարգի նորացումներից օգտվելու հնարավորությունը, որով հանդերձված են նրա կողմից արտադրվող սմարթֆոնները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am