Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իմ բոլոր երեխաները ընդունել են բոլոր տարիքային պատվաստումները. Նիկոլ Փաշինյան

Իմ բոլոր երեխաները ընդունել են բոլոր տարիքային պատվաստումները. Նիկոլ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր բոլոր երեխաներն ընդունել են բոլոր տարիքային պատվաստումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով մայիսի 22-ին անվանի գիտնական Հարալդ Զուր Հաուզենի հետ հանդիպմանը:

«Այսօր հյուրընկալեցի Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին, ով արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պրոցեսում «Պապիլոմա» վիրուսի ազդեցության հայտնաբերողն է. նաեւ մեծ դեր է ունեցել պատվաստանյութի ստեղծման գործում:

Մանրամասն քննարկում ունեցանք, որի արդյունքներով եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր ծնողներին՝ անպայման պատվաստման տարեք ձեր երեխաներին:

Իմ բոլոր երեխաները ընդունել են բոլոր տարիքային պատվաստումները»,- հայտնել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am