Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերին Լոնդոնում

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերին Լոնդոնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում: Այդ գագաթաժողովի ժամանակ կնշվի ՆԱՏՕ-ի 70-ամյակը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ:

«Ուրախ եմ հայտնել, որ դաշինքի առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում՝ տոնելու դաշինքի հիմնադրման 70-րդ տարեդարձը: Ես արդեն քննարկել եմ գագաթնաժողովի նախապատրաստումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ»,- հայտնել է Ստոլտենբերգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am