Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս

Հայաստանում ռուսական կինոյի շաբաթվա միջոցառումների շրջանակում կցուցադրվի 13 նոր ֆիլմ

Հայաստանում ռուսական կինոյի շաբաթվա միջոցառումների շրջանակում կցուցադրվի 
13 նոր ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ցուցադրությունների շարքը մեկնարկեց մայիսի 22-ին և տևելու է մինչև մայիսի 26-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս տարի հայ հանդիսատեսի դատին կհանձնվի 13 նոր ֆիլմ, որոնցից 1-ն անիմացիոն է: Ցուցադրվելու են նաև ռուսական գեղարվեստական նոր ֆիլմեր, որոնք ներկայացնում են Ռուսաստանն իր ժամանակակից կողմերով և պատմական անցյալով:

Մեկնարկին ցուցադրվեց «Ցենտրալ Պարտներշիպի» գլխավոր տնօրեն Վադիմ Վերեշչագինի «Միլիարդ» ֆիլմը, որը ռուսական ֆիլմարտադրության լավագույն ժամանակակից կատակերգական դրամաներից է համարվում:

Ֆիլմերի ցուցադրություններն այս տարի կլինեն Երևանում և Գյումրիում:

Բացման ֆիլմի ցուցադրությանը նախորդած ասուլիսի ժամանակ Պրոդյուսերների գիլդիայի նախագահ Կարեն Ղազարյանն ասաց, որ ռուսական կինոյի շաբաթի շնորհիվ ավելանում է հայ-ռուսական համագործակցությունը ֆիլմարտադրության ոլորտում:

«Կարծում եմ, որ «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» միջոցառումը ռուս-հայկական հիանալի համագործակցություն է, որի շնորհիվ նոր հնարավորություն է ստեղծվում շփման, մտքերի ու փորձի փոխանակման, ինչպես նաև՝ նոր ֆիլմերի ստեղծման համար»,- նշեց Ղազարյանը:

Նա նաև հավելեց, որ լինելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն, որոշել է, որ «Ոսկե Ծիրան» փառատոնի բացման արարողությունն այս տարի կանցկացվի համալիրում:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ