Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանրապետության բոլոր մարզերում իրականացվել են անասնաբույժների, տեսուչների, համաճարակաբանների ուսուցման աշխատանքներ

Հանրապետության բոլոր մարզերում իրականացվել են անասնաբույժների, տեսուչների, 
համաճարակաբանների ուսուցման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում մեկ առողջության մոտեցմամբ բրուցելոզի հսկողություն»  AM-4 ծրագրի շրջանակներում` հանրապետության բոլոր մարզերում իրականացվել են անասնաբույժների, տեսուչների, համաճարակաբանների և լաբորատոր մասնագետների ուսուցման և գիտելիքների գնահատման աշխատանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Մշակվել է «2019-2022 թվականներին Հայաստանի Հանրապետությունում բրուցելոզ հիվանդության կանխարգելման և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այն գտնվում է շրջանառության փուլում»,- նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով` ՀՀ անվտանգության խորհրդի հետ համատեղ մշակվել և շրջանառության փուլում է գտնվում  նաև «Հայաստանի Հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման ռազմավարություն և դրանից բխող միջոցառումների ծրագիր մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու վերաբերյալ» վարչապետի որոշման նախագիծը:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am