Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը համաձայնագիր կկնքի իտալական Confindustria-ի հետ


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը համաձայնագիր կկնքի 
իտալական Confindustria-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի Կարինեթիայի երկրամասի Ալմդորֆ բնակավայրում մայիսի 17-ին կայացած միջազգային փորձագիտական հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) խորհրդական, տնտեսական գիտությունների թեկնածու Էդուարդ Փանոյանը: Նա ելույթ է ունեցել տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների ու խնդիրների վերաբերյալ զեկույցով, որում առանցքային տեղ է հատկացվել արևմտյան երկրների ընկերությունների առևտրատնտեսական կապերի և ներդրումների  համար Հայաստանի նոր դերին ու հնարավորություններին՝  նկատի ունենալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առկայությունը, ինչպես նաև Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հանգամանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԳՄ լրատվական ծառայությունից։

«Էդուարդ Փանոյանը առանձնազրույց ունեցավ միջոցառման հիմնական կազմակերպիչ,  Ռուսաստանի Դաշնությունում իտալական «Ինտեզա» բանկի մասնաճյուղի ղեկավար, պրոֆեսոր Անտոնիո Ֆալիկոյի հետ: Քննարկվեցին հայ-իտալական տնտեսական համագործակցության շրջանակներում երկու երկրների ձեռներեցներին միավորող կառույցների միջև պայմանագրային և գործնական կապերի հաստատման ու զարգացման հնարավորությունները:

Ձեռք բերվեցին  պայմանավորվածությունները, ըստ որի Էդուարդ Փանոյանը իտալական կողմի հետ համատեղ կպատրաստի ՀԱԳՄ-Confindustria (Confederazione generale dell'industria italiana) միջև համագործակցության համաձայնագրի նախագիծ:

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը  Իտալիա կմեկնի մասնակցելու Վերոնա քաղաքում կազմակերպվող ամենամյա Եվրասիական տնտեսական ֆորումին, որի շրջանակներում նա կստորագրի ՀԱԳՄ-Confindustria համագործակցության համաձայնագիրը և հանդիպում կունենա իտալական ձեռներեցների ու նրանց համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի ձեռներեցներին հետաքրքրող բնագավառների և համագործակցության առաջարկվող ծրագրերի վերաբերյալ նախապես ինֆորմացիա կուղարկվի իտալական կողմին  B2B նպատակային հանդիպումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

«Ինտեզա» բանկը կանցկացնի իր ուսումնասիրությունը Հայաստանի  հետ իտալական կողմին և մասնավորապես բանկին հետաքրքրող բնագավառներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am