«Չելսի»-ն կհրաժարվի Ազարից
14:15, 21 Մայիս 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստ է հրաժարվելու իր առաջատար ֆուտբոլիստներից մեկից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է DailyMail-ը: «Չելսի»-ին պատրաստ է հրաժարվելու Բելգիայի ազգային թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի ծառայություններից: Լոդոնյան ակումբը տևական ժամանակ չէր ցանկանում Ազարի` 120 միլիոն եվրո հրաժարագինը փոփոխության ենթարկել, սակայն այժմ մտափոխվել է: Պատճառ Ազարի մեկ տարի անց սպառվող պայմանագիրը և ֆինանսական «Ֆեյր-փլեյ»-ն է:
Արդեն ավարտվող մրցաշրջանում Ազատ «Չելսի»-ի կազմում մասնակցել է 50 խաղ, խփելով 19 գնդակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում