Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը «Թանգարանային գիշերե միջոցառմանն ունեցել է ավելի քան 300 այցելու

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը «Թանգարանային գիշերե միջոցառմանն 
ունեցել է ավելի քան 300 այցելու

ԳԱՎԱՌ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը Թանգարանների միջազգային օրվա եւ §Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակներում ունեցել է ավելի քան 300 այցելու: Ինչպես §Արմենպրես»-ին տեղեկացրեց  Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, հիմնական այցելուները եղել են Գավառի տարածաշրջանի դպրոցների, թատրոնի, կրթամշակութային այլ հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ: Թանգարանը մասնագիտական տոնի շրջանակներում կազմակերպել է երեք ցուցադրություն: Առաջին ցուցադրությունը, որը կազմակերպվել է բացօթյա, նվիրվել է գորգագործությանը եւ կենցաղային իրերին:

Երկրորդ ցուցադրությունը նվիրվել է Գավառի պետթատրոնի երախտավոր դերասաններ Աղավարդ Մուրադյանին, Գեւորգ Հակոբյանին, Արփիկ Ղազազյանին, Վրույր Առաքելյանին, Էդիկ Հովհաննիսյանին, Գարեգին Գրիգորյանին, Անահիտ Մովսիսյանին, Բյուրեղիկ Մնեյանին եւ այլոց: Ցուցադրության են ներկայացվել ինչպես նրանց անձնական լուսանկարները, այնպես էլ դրվագներ նրանց խաղացած ներկայացումներից: Երրորդ ցուցադրությունը նվիրվել է տարածաշրջանի ասեղնագործական աշխատանքներին, որտեղ շեշտը դրվել է նախորդ  ու ներկա դարասկզբների ձեռագործ աշխատանքների համադրության  վրա: Որպես 20-րդ դարի սկզբի ասեղնագործական նմուշներ ներկայացվել էին Մանյա Օհանյանի եւ Պարզիկ Դադոյանի, որպես 21-րդ դարի սկզբի հաջողված ստեղծագործական նմուշներ՝ Նաիրա Ղազազյանի եւ Ելենա Մարդոյանի աշխատանքները: Ցուցադրությունները թանգարանում կպահպանվեն երկու ամիս:

Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝   Մարտունու երկրագիտական թանգարանում Թանգարանների միջազգային օրվա եւ §Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակներում կազմակերպվել է բացօթյա ցուցադրություն , որտեղ ցուցադրվել են Մարտունու տարածաշրջանից ու Ներքին Գետաշենի դամբարանադաշտից պեղված հնագիտական իրեր, Արցախյան ազատամարտում Մարտունու շրջանից զոհված ու անհետ կորած մարտիկների լուսանկարները եւ կենսագրական տեղեկությունները: Միջոցառման ավարտին Մարտունու մշակույթի տան պարի եւ ասմունքի խմբակի սաները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am