Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսից մահացածների թիվը հասել Է 1200-ի

Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսից մահացածների թիվը հասել Է 1200-ի

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարվա հուլիսից ի վեր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով մահացել Է ավելի քան 1200 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր 1105 մահացածների մասին:

«Վիճակը կիրակի օրվա՝ 2019 թվականի մայիսի 19-ի դրությամբ. ընդամենը (վարակման) 1816 դեպք՝ 1728-ը՝ հաստատված եւ 88-ը՝ հնարավոր, 1209 մահացած եւ 482 բուժված»,-ասված Է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Նաեւ, ԶԼՄ-ների վկայակոչմամբ, հաղորդվել Էր, որ ԿԴՀ-ում 2018 թվականի օգոստոսից ի վեր Էբոլա վիրուսով վարակվել Է 101 բուժաշխատող: Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ Է, որն ախտահարում Է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել Է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: Կոնգոյի ԴՀ-ում Էբոլայի ներկայիս բռնկում սկսվել Է 2018 թվականի հուլիսի վերջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am