Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի IT-ընկերությունները Google-ից անմիջապես հետո դադարեցրել են բիզնեսը Huawei-ի հետ

ԱՄՆ-ի IT-ընկերությունները Google-ից անմիջապես հետո դադարեցրել են բիզնեսը Huawei-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ֆիրմաները սառեցրել են իրենց մշակումների եւ ծրագրային ապահովման մատակարարումները Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությանը: Մայիսի 19-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ Google կորպորացիան որոշել Է դադարեցնել գործարար շփումները Huawei-ի հետ, ինչը փաստորեն վերջինիս զրկում Է տեխնոլոգիաներից եւ ծրագրային ապահովումից օգտվելու հնարավորությունից, բացառությամբ այն արտադրանքների, որոնք տրամադրվում են բաց հասանելիությամբ: Իսկ այժմ, ինչպես ընդգծում Է Bloomberg-ը, Google-ին կմիանան Միացյալ Նահանգների այնպիսի IT-ընկերություններ, ինչպիսիք են Intel-ը, Qualcomm-ը, Xilinx-ը եւ Broadcom-ը: Հիշյալ ընկերություններն, ինչպես եւ Google-ը, այդ միջոցներին են դիմել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի իշխանությունները որոշում ընդունեցին Huawei-ը մտցնել սեւ ցուցակի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am