Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մայիս

Գանացի ֆուտբոլիստը հեռացել է «Լոռի»-ից


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխադարձ համաձայնությամբ խզվել է Վանաձորի «Լոռի»-ի և ակումբի ֆուտբոլիստ Իբրահիմ Ֆուսեինիի միջև պայմանագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գանացի կիսապաշտպանը «Լոռի»-ին միացել էր 2018/19 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա «Լոռի»-ի կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 17 հանդիպում:

Բարձրագույն խմբի  33-րդ տուրից հետո «Փյունիկ»-ն ունի 56 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում 52 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է, իսկ եռյակը եզրափակչում է «Բանանց»-ը (51 միավոր): 4-րդ տեղում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ն է 49 միավորով: Վանաձորի «Լոռի»-ն ունի 39 միավոր:«Շիրակ»-ի ակտիվում կա 36 միավոր, իսկ «Գանձասար-Կապան»-ն ունի 31 միավոր: 24 միավոր ունի «Արցախ»-ը և 22 միավորը` «Արարատ»-ը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ