Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆիրդուսու ժառանգությունը՝ գրականագետների քննարկման առանցքում. երեկո նվիրվեց պարսից գրականության գոհարին

Ֆիրդուսու ժառանգությունը՝ գրականագետների քննարկման առանցքում. երեկո նվիրվեց 
պարսից գրականության գոհարին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը Պարսկերենի պահպանության և պարսից գրականության մեծանուն պոետ՝ Հաքիմ Աբուլղասեմ Ֆիրդուսու հիշատակի օրվա առթիվ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպել էր «Հաքիմ Աբուլղասեմ Ֆիրդուսու մեծարման երեկո»:

Երեկոյին ներկա էին իրանագետներ, հետազոտողներ և դասախոսներ Երևանի պետական համալսարանից, Գրականության ինստիտուտից, Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից, ինչպես նաև պարսից լեզուն ուսումնասիրող աշակերտներ և ուսանողներ:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման սկզբում Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանի ներկայացուցիչ Անահիտ Յահյամասիհին, ներկա գտնվելով այս միջոցառմանը, հաղորդեց գերաշնորհ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանի սուրբ բարեմաղթանքը միջոցառման ընթացքին և ողջույնի խոսքը կազմակերպիչներին և մասնակիցներին՝ կարևորելով նմանատիպ միջոցառումների դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ողջունելով Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի կազմակերպած միջոցառման անցկացումը գրականության ինստիտուտում, անդրադարձ կատարեց հայ-իրանական դարավոր բարեկամական և մշակութային խորը կապերին և ներկայացնելով զեկույց՝ «Շահնամեն շահնամեից առաջ» թեմայով, ընդգծեց Ֆիրդուսու և Շահնամեի մեծ ներդրումը Իրանի ժողովրդի ազգային ինքնության վերածննդի գործում: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական՝ պարոն Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին հանդես եկավ ողջույնով և պարսից լեզվի պահպանման հարցում Շահանմեի ու ֆիրդուսու կարևոր դերի ու ավանդի մասին զեկույցով: Ըստ բանախոսի՝ Իրանի մշակույթի, քաղաքակրթության և ազգային ինքնության պահպանման գործում մեծ է պարսից գրականության գոհար և գլուխգործոց Շահնամեի դերն ու անհերքելի նրա ազդեցությունը գրականության և արվեստի բոլոր ճյուղերի վրա: Ընդգծելով, որ այս ստեղծագործությունն ամենասիրված և ընդունվածն է Իրանի հասարակության բոլոր խավերի շրջանակում և իրանցի ժողովրդի ինքնության պահպանության յուրօրինակ անձնագիրն է համարվում ու օրեցօր ավելի է ավելանում այս գլուխգործոցի հանդեպ սերն ու հարգանքը՝ մշակույթի խորհրդականի փաստեց, որ չնայած պարսից գրականությունը հարուստ է 20-ից ավելի էպիկական այնպիսի ստեղծագործություններով, ինչպիսիք են՝ «Գարշասպնամե»-ն, «Սամնամե»-ն ...., սակայն Ֆիրդուսու շահնամեն թանկարժեք գոհարի նման փայլում է այս ստեղծագործությունների կողքին՝ համարվելով թանկարժեք քարերի մի ուրույն գանձարան, որն իր մեջ ընդգրկում է իրանցիների ցանկությունները, երազանքները, պատմական սխրանքներն ու ջանքերը, մի ողջ ժողովրդի իմաստությունը, գիտելիքները, արվեստը, բարոյական և մշակութային նորմերը, այն անվանելով Իրանի ժողովրդի պատմության և ազգային ինքնության նկարագրման ստացված փորձ, ինչն էլ իր հերթին հավերժություն է պարգևել այս գրական գլուխգործոցին: Իբրև Ֆիրդուսու և նրա գլուխգործոցի ընդունվածության և ժողովրդականության մեկ այլ կարևոր փաստարկ՝ նշվեց նրա իսլամի շիական ուղղության հետևորդ լինելը և իսլամի մարգարե Մոհամմադի և նրա ընտանիքի անդամների հանդեպ հարգանքն ու ընդգծված ուշադրությունը:

Բանախոսը ներկայացրեց Հնդկական, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Թուրքիայի և այլ երկրների մշակույթների վրա Շահնամեի թողած ազդեցությունը, ինչպես նաև իրանի մշակույթի և արվեստի տարբեր ճյուղերի համար ներշնչանքի աղբյուր հանդիսանալու հանգամանքը, ընդգծելով, որ Շահնամեի հերոսները իրենց ուրույն տեղն են գտել նաև իրանական նկարչության մեջ, իսկ գեղեցիկ հերոսական ոգով լի պատմությունները նոր մշակույթային ուղղության նաղալիխանիի՝ թատերականացված և երաժշտությամբ ուղեկցվող Շահնամեի հատվածների ընթերցման, առիթ են հանդիսացել:

Գրողների միության կողմից ծրագրին ողջույնի խոսքն էր բերել նաև միության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, ով ընդգծելով պարոն Հեյդարիի կողմից հայ-իրանական գրական և մշակութային կապերի ամրապնդմանը միտված տարատեսակ միջոցառումների կազմակերպման նախաձեռնությունը, այդ հարաբերությունների զարգացմանը միտված մեծ ուշադրությունն ու սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու հանգամանքը՝ երախտիքի խոսք հղեց նրան՝ նշանակումից ի վեր մշակույթի կենտրոնի կողմից գրական և մշակութային տարատեսակ միջոցառումների հաճախակի կազմակերպման և գրական կապերի ամրապնդմանը նպաստելուն միտված ջանքերի համար: Դեմիրճյանը, կարևորելով Գրողների միության և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի միջև ձևավորված համագործակցությունը, նշեց, որ գրողների միությունը պատրաստակամ է էլ ավելի զարգացնել այս համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ զարկ տալով թարգմանչական գրականությանը: Անդրադառնալով Ֆիրդուսուն նա նշեց, հայ գրողների հատուկ վերաբերմունքն ու սերը նրա հանդեպ և Շահնամեի թողած ազդեցությունը նրանց ստեղծագործություններում, հայ մեծերի հատկապես Թումանյանի Շահնամեի թարգմանությանը և հանրայնացմանը միտված ջանքերը:

Զեկույցները ընդմիջվեցին Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան դպրոցի պարսկերեն ուսումնասիրող աշակերտների և Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պարսից լեզվի ուսանողների կողմից Շահնամեի հատվածական ընթերցումներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am