Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հունիս

Չինաստանի արտգործնախարարը կայցելի Հայաստան

 Չինաստանի արտգործնախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մայիսին կայցելի Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Օրակարգի վերաբերյալ դեռ մանրամասներ չեն հաղորդվում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-16-ը աշխատանքային այցով գտնվում էր Չինաստանում: Նիկոլ Փաշինյանն այցի շրջանակում հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը քննարկվել են նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ