Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երթևեկության խախտումների բալային համակարգի անցնելուց հետո տուգանքներից գոյացող գումարները կնվազեն 2.7 մլրդ դրամով

Երթևեկության խախտումների բալային համակարգի անցնելուց հետո տուգանքներից 
գոյացող գումարները կնվազեն 2.7 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի անցնելուց հետո կանխատեսվում է, որ տուգանքներից գոյացող գումարները կնվազեն 2.7 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին մայիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը:

«Եթե կոպիտ ասենք, այս 2.7 մլրդ դրամը փոխարինվում է բալով: Դա արդեն պետական հոգածության խնդիր է, և պետբյուջեից անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն համապատասխան միջոցներ ոստիկանությունում համապատասխան ծախսերն իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը նշեց, որ բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը, ներկայիս 500 հազար դրամի փոխարեն, լինելու է 29 հազար դրամ: Նրա խոսքով` այս փոփոխության միջոցով կբարձրանա երթևեկության անվտանգության մակարդակը:

«Երթևեկության անվտանգության մակարդակը կբարձրանա, որովհետև այս համակարգով վարորդները վտանգի տակ են դնում տրանսպորտային միջոցներ վարելու իրենց իրավունքը»,- նշեց պատգամավորը:

Կառավարությունը մայիսի 16-ի նիստում հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Ըստ նախագծի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր. ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:

Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի ընդունումից 6 ամիս անց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am