Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեխիկոյում ծխամշուշի պատճառով դպրոցները փակ կմնան մինչեւ մայիսի 20-ը

Մեխիկոյում ծխամշուշի պատճառով դպրոցները փակ կմնան մինչեւ մայիսի 20-ը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի կրթության նախարարությունը որոշում Է ընդունել Մեխիկոյում բազային մակարդակի բոլոր դպրոցների (նախադպրոցական, տարրական եւ միջնակարգ) համար ոչ աշխատանքային ռեժիմը երկարացնել Էկոլոգիական շատ վատ իրադրության պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պարապմունքները չեղարկելու որոշումն ընդունվել Էր մայիսի 15-ին եւ սկզբնապես վերաբերում Էր մայիսի 16-ին, բայց այժմ երկարացվել Է մինչեւ մայիսի 18-ը: Շաբաթ եւ կիրակի օրերն առանց այդ Էլ հանգստյան օրեր են:

Մայիսի 14-ին Մեխիկոյի իշխանություններն արտակարգ Էկոլոգիական տագնապ են հայտարարել օդում կախույթային մասնիկների բարձր պարունակության կապակցությամբ: Մեգապոլիսի շրջակա միջավայրի հանձնաժողովի (CAME) տվյալներով՝ քաղաքում օդի որակի ինդեքսն այժմ կազմում Է 151 կետ, ինչը նշանակում Է մթնոլորտի շատ վատ որակ: Սաստիկ աղտոտման պատճառը դարձել են անտառային հրդեհները, որոնք երկարատեւ տապի եւ անձրեւների բացակայության պատճառով սկսվել են կենտրոնական Մեքսիկայի զգալի մասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am