Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը մտադիր է ԱՄՆ-ում մեծացնել բարձր որակավորում ունեցող միգրանտների բաժինը

Թրամփը մտադիր է ԱՄՆ-ում մեծացնել բարձր որակավորում ունեցող միգրանտների բաժինը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ մտադիր Է բարենորոգել ԱՄՆ-ի միգրացիոն համակարգը՝ երկիր ժամանող միգրանտների թվում բարձրորակ մասնագետների բաժինը 12 տոկոսից բարձրացնելով մինչեւ 57 տոկոս: Այդ մասին նա լրագրողներին հայտնել Է մայիսի 16-ին Սպիտակ տանը կայացած ելույթի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր պլանը, դրա ընդունման դեպքում, կփոխի միգրացիոն համակարգը, այն կդարձնի մեր երկրի հպարտությունը՝ առաջ բերելով ամբողջ աշխարհի նախանձը: Մենք բարձրորակ մասնագետների բաժինը 12 տոկոսից կավելացնենք մինչեւ 57 տոկոս»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նոր միգրացիոն համակարգին տրվել Է «Կառուցենք Ամերիկան» (Build America) անվանումը. այն իրենից ներկայացնում Է բալային համակարգ, որը գնահատում Է միգրանտի ընդունակությունները, գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաեւ նյութական դրությունը: Այդ համակարգի սահմանումը նաեւ վերացնում Է պատահական կերպով այցագիր ստանալու՝ վիճակախաղի օգնությամբ կեցության վկայագիր (Green card) ստանալու հնարավորությունը, որի միջոցով տարեկան երկիր Է գալիս մինչեւ 50 հազար մարդ:

Սպիտակ տան տերը նաեւ ընդգծել Է, որ միգրացիոն համակարգի բարենորոգման դեպքում երկիր ժամանողները պետք Է անգլերենի իմացության թեստ անցնեն: «Նրանց ինտեգրացմանը, ասիմիլյացիային եւ ապագայում երկրի միասնությանը նպաստելու համար միգրանտները պետք Է սովորեն անգլերեն եւ հանձնեն քննություններ ԱՄՆ գալու համար»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am