Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Բնապահպանության նախարարությունը խորացնում է համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության կառույցների հետ


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի  գլխավորած պատվիրակությունը  հանդիպել  է  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպի ղեկավարած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին շրջանում ՄԱԶԾ-ի հետ արդյունավետ համագործակցությանը զուգահեռ ընդլայնվել է փոխգործակցությունը նաև ՄԱԿ-ի մյուս կառույցների՝ Շրջակա միջավայրի կազմակերպության (UNEP), ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ և կարևորել Շոմբի Շարպի ղեկավարած հայաստանյան գրասենյակի դերը համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման առումով։ Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ լայնածավալ համագործակցության ծրագրեր են մեկնարկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Հայաստանում կենսոլորտային պահպանավայրի, գեոպարկի հիմնման և Հայաստանի Ջրային ոլորտի համապարփակ ռազմավարության մշակման նախաձեռնություններում՝ հատկանշելով, որ վերոհիշյալ կառույցը միակն է, որը երկար տարիներ միջկառավարական մակարդակով զբաղվում է ջրերի խնդիրների կարգավորման հարցերով։

 Բնապահպանության նախարարը ներկայացրել է նաև բնապահպանության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ընթացքը և հիմնական ուղղություններով առկա արդյունքները։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպը կարևորել է կայուն զարգացման հիմնական բաղադրիչի՝ բնապահպանության ուղղությամբ աշխատանքների ընդլայնումն է և շեշտել, որ ներկայացուցչության մանդատի ներքո պատրաստակամ են աջակցել ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ