Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Մերկելը հաստատել Է 2021 թվականից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրությունը


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել Է, որ չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել այն բանից հետո, երբ 2021 թվականին ավարտին կմոտենա նախարարների կաբինետի իր ղեկավարման ժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ մայիսի 16-ին անցկացված համատեղ մամուլի ասուլիսում: «Ես չեմ պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել որեւԷ տեղ»,-ասել Է Մերկելը: Նրա խոսքով՝ այն պլանները, որոնք ինքը հրապարակել Է անցյալ տարվա վերջին, չեն փոխվել:

2018 թվականի վերջին Մերկելը թողեց Քրիստոնեադեմոկրատական միության նախագահի պաշտոնը, բայց մնաց կանցլեր: Նա հայտնեց, որ պատրաստվում Է ավարտին հասցնել աշխատանքի չորրորդ ժամկետը եւ այնուհետեւ հեռանալ քաղաքականությունից:

Շահարկումներն այն բանի շուրջ, որ Մերկելը պաշտոն կզբաղեցնի Եվրամիության կառույցում, սկսվեցին Suddeutsche Zeitung թերթում ավելի վաղ հրապարակված հարցազրույցից հետո: Դրանում կանցլերը հայտարարել Է, որ «պատասխանատվության ուժգնացող զգացում Է ապրում Եվրոպայի ճակատագրի համար»:

Դիտորդներն այդ հայտարարությունը մեկնաբանեցին որպես նրա քաղաքական պրոֆիլի փոխարինման եւ Բրյուսել մոտալուտ տեղափոխման ակնարկ: «Նորմալ Է, որ ես ԳԴՀ-ի կանցլերի իրավունքով անհանգստանում եմ Եվրոպայի ճակատագրի համար»,- մեկնաբանել Է նա իր խոսքերը Ռյուտեի հետ անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ