Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնողները չեն զրկվի սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունից

Գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնողները չեն 
զրկվի սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը որոշեց գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին այդ պատճառով չզրկել սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության մայիսի 16-ի նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Համաձայն նախագծի` գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող է համարվում այն քաղաքացին, որը կատարում է օրինակ` նախացանքային բերքահավաքի, և հետբերքահավաքի, գյուղատնտեսական կենդանիների արոտային պահվածքի աշխատանքներ, և այդ աշխատանքը կատարելու համար գործատուի հետ կնքել է սեզոնային աշխատանքային պայմանագիր: Նախագծի ընդունմամբ` սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներն այդ պատճառով չեն զրկվի սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունից»,- ասաց Բաթոյանը:

Նախարարը նշեց, որ նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am