Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ի հերթական ընդլայնումը շատ ավելի ժամանակ կպահանջի. ԵՀ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածու

ԵՄ-ի հերթական ընդլայնումը շատ ավելի ժամանակ կպահանջի. ԵՀ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության (ԵՄ) ընդլայնման գործընթացը կշարունակվի, սակայն այժմ այն կփոխվի եւ զգալիորեն ավելի շատ ժամանակ եւ ջանքեր կպահանջի: Այս մասին հայտարարել Է 2020 – 2024 թվականներին Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի պաշտոնի թեկնածու, մրցակցության հարցերով եվրակոմիսար Մարգրետե Վեստագերը մայիսի 15-ի երեկոյան ԵՀ-ի պաշտոնի վեց հավակնորդների՝ Եվրախորհրդարանի շենքում կայացած քաղաքական բանավեճերի ժամանակ:

«Ես կարծում եմ, որ հաջորդ ընդլայնումն տարբեր կլինի առաջինից (2004 թվականի ընդլայնումից, երբ ընդունվեցին Արեւելյան եւ Հարավային Եվրոպայի միանգամից 10 երկրներ): Որովհետեւ մենք փոխվել ենք, փոխվել են թեկնածու երկրները: Ավելի շատ ժամանակ կպահանջվի նրանց պատրաստելու համար, երկիրը երկրի հետեւից: Բայց ես կարծում եմ, որ վերջին հաշվով Եվրամիությունն ավելի կընդլայնվի, բայց դա այլ կերպ կլինի»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am