Սամբիստները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 19 մարզիկով
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա 19 մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի թիմի կազմում մարզական սամբոյում մեդալների համար կպայքարեն Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Գրիգոր Մխիթարյանը (57կգ), Մաքսիմ Մանուկյանը (62կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68կգ), Ռոբերտ Գաբրելյանը (74կգ), Վահագն Չալյանը (82կգ), Էդիկ Պետրոսյանը (90կգ) և Արման Ավանեսյանը (100կգ): Իսկ աղջիկներից` Ասյա Լալազարյանը (48կգ), Սոսե Բալասանյանը (52կգ), Լիլիթ Պողոսյանը (60կգ) և Գայանե Պետիկյանը (64կգ):
Մարտական սամբոյից պայքարից կներգրավեն Ջոն Բալայանը (52կգ), Պողոս Բադալյանը (57կգ), Արման Նիազյանը (62կգ), Վաչիկ Վարդանյանը (68կգ), Մավրիկ Նասիբյանը (74կգ), Դավիթ Պետրոսյանը (82կգ), Ավետիք Պողոսյանը (90կգ):
Իսպանիա են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, մարզիչ-ներկայացուցիչ Վովիկ Խոջայանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում