Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Փյունիկ»-«Բանանց» խաղի վայրը փոխվել է

«Փյունիկ»-«Բանանց» խաղի վայրը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 33-րդ տուրում փոփոխություններ են տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փոխվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրի «Փյունիկ» - «Բանանց» խաղի անցկացման վայրը և ժամը:  Խաղը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում, մայիսի 15-ին՝ ժամը 17:00-ին:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարը «Փյունիկ»-ն է: Հայաստանի առաջնության 32-րդ տուրից հետո «Փյունիկ»-ն ունի 55 միավոր և առաջատարն է: Երկրորդ տեղում 52 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Եռյակի վերջում «Բանանց»-ն է 50 միավորով:

4-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ն է, որն ունի 46 միավոր: Վանաձորի «Լոռի»-ն 39 միավորով 5-րդն է: «Շիրակ»-ը 36 միավորով մրցաշարային աղյուսակում 6-րդն է: 7-րդ տեղում «Գանձասար-Կապան»-ն է (31 միավոր), 8-րդում՝ «Արցախ»-ը (21 միավոր) և վերջին տեղում «Արարատ»-ն է (19 միավոր):

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am