Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գազալցակայաններում գազի իրական ծավալների խախտումների փաստով քրգործ է հարուցվել 33 կազմակերպության ներգրավմամբ

Գազալցակայաններում գազի իրական ծավալների խախտումների փաստով քրգործ է 
հարուցվել 33 կազմակերպության ներգրավմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն գազալցակայաններում իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգումներ է անցկացրել և 33 ընկերության նկատմամբ 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է դրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Գազալցակայաններում արձանագրվել են իրացված գազի իրական ծավալների խախտումներ։ Ստուգումներն ավարտվել են, դատական կարգով բողոքարկումներ էլ կան: Ես ձեռնպահ կմնամ քրեական գործի ընթացի մասին այլ մանրամասներ հայտնելուց»,- ասաց Անանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am