Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է «Գինու օր 2019» ցուցահանդեսի բացման արարողությանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է «Գինու օր 2019» ցուցահանդեսի բացման 
արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը որպես պատվավոր հյուր մասնակցեց «Գինու օր 2019» ցուցահանդեսի բացման արարողությանը և հանդես եկավ բացման ելույթով։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բացման արարողությանը մասնակցում էին նաև Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, գործարարներ։

Դեսպան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին բացման խոսքով հանդես գալու հնարավորության համար, նշեց, որ Հայաստանը գինեգործության օրրաններից մեկն է, ինչի մասին են փաստում թե պատմական վկայությունները, թե հնագիտական պեղումները։

Դեսպանն անդրադարձ կատարեց Աստվածաշնչի այն հատվածին, որտեղ նկարագրվում է Նոյ Նահապետի կողմից խաղողի մշակման և գինովանալու դրվագը։ Դեսպանը նշեց, որ հնագիտական պեղումների արդյունքում Արենիում հայտնաբերված գինեգործական համալիրը վկայում են, որ Հայաստանը գինեգործության բնօրրաններից է։ Դեսպանը նշեց, որ այդ մասին են վկայում նաև հին հունական աղբյուրները, որոնցից հատկապես Հերոդոտոսը նկարագում է, թե ինչպես էին հայ առևտրականները Եփրատով գինին հասցնում Բաբելոն։

Դեսպանը նկատեց, որ գինեգործության կայուն բարգավաճումը հատկապես նկատվել է անկախ պետականության գոյության պայմաններում։ Դրա մասին են վկայում թե հին Հայաստանում և թե միջնադարյան հայկական պետականության՝ Բագրատունիների օրոք, գինեգործության զարգացման փուլերը։ Դրա մասին է վկայում նաև նորանկախ Հայաստանում գինեգործության զարգացումը։ Դեսպանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց «Գինու օր» ցուցահանդեսի կազմակերպիչ, «Vyno klubas»-ի սեփականատեր Արունաս Ստարկուսին «Գինու ամսագրի» հատուկ համարում Հայաստան կատարած իր այցի և հայկական գինիներից մասին իր դրական տպավորությունների մասին ծավալուն հոդվածով հանդես գալու համար։ Դեսպանը ուրախությամբ նշեց, որ պարոն Ստարկուսը նորից է այցելելու Հայաստան առաջիկա օրերին և նոր հրապարակումներով է հանդես գալու հայկական գինիների մասին։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նաև հայկական գինիների ներկրող «Գադարա» ընկերության գործունեությունը և բոլորին հրավիրեց հայկական տաղավար։ Դեսպանը նշեց, որ «Գադարա»-ն իր շուրջ 15 տարվա գործունեության ընթացքում այսօր արդեն հայկական գինիների ավելի քան 100 տեսականի է ներկրում Լիտվա, այդ թվում՝ Կարաս, Կատարո, Զորա, Ոսկեվազ, Արենի, Արմենիա, Արմաս և այլ տեսականիներ, որոնք իրենց համային և որակական հատկանիշներով շատ բարձր են գնահատվում բալթյան տարածաշրջանում։

Բացման պաշտոնական արարողությունից հետո «Գադարա» ընկերության նախագահ, լիտվահայ գործարար Գառնիկ Ղազարյանը հայկական տաղավարում ներկայացեց հայկական գինու տեսականիները, հետաքրքիր մանրամասներ պատմեց դրանց արտադրական գործընթացի, ինչպես նաև համաշխարհային հեղինակավոր մրցույթներում շահած մրցանակների մասին։
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am