Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Microsoft-ն ամպային լուծումներ Է ազդարարել «ինտերնետի իրերի» եւ արհեստական ինտելեկտի համար

Microsoft-ն ամպային լուծումներ Է ազդարարել «ինտերնետի իրերի» եւ արհեստական ինտելեկտի համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերությունը մի շարք տեխնոլոգիական լուծումներ կհրապարակի կորպորատիվ հաճախորդների եւ արհեստական ինտելեկտի ու «ինտերնետի իրերի» ծրագրավորողների համար: Մշակումներն իրագործվելու են Microsoft Azure ամպային հարթակի (մտնում Է ամպային ծառայությունների «մեծ եռյակի» մեջ Amazon Web Services-ի եւ Google Cloud Platform-ի հետ միասին) հիմքի վրա եւ ներկայացվելու են Microsoft Build – 2019 խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես լրագրողներին հայտնել են խորհրդաժողովի նախաշեմին անցկացված ճեպազրույցում, ընկերության գլխավոր մշակումներից մեկը դարձել Է «ինտերնետի իրերի» մոդելավորման Plug and Play նոր լեզուն: Դրա օգնությամբ մշակողները կկարողանան IoT սարքերը միացնել «ամպին» եւ դրանք կառավարել միասնական կենտրոնից այն դեպքում, երբ այժմ ծրագրավորողները հաճախ բախվում են յուրաքանչյուր Էլեմենտի հետ առանձին-առանձին աշխատելու անհրաժեշտությանը, պարզաբանում են ընկերությունում:

Բացի այդ, Microsoft-ը մի շարք նորամուծություններ Է ազդարարել արհեստական ինտելեկտի բնագավառում, մասնավորապես, ճանաչողական ծառայությունների ոլորտում, մշակումներ, որոնք թույլ են տալիս համակարգչին ուսուցանել ճանաչելու խոսքը եւ հույզերը, վերլուծել պատկերները, թարգմանել տեքստը, հասկանալ դրա իմաստը: Այսպես, ճանաչողական ծառայությունների Decision նոր կատեգորիան օգտատերերին կոնկրետ հանձնարարականներ կտա ավելի հիմնավորված եւ արդյունավետ որոշումներ ընդունելու համար, վերլուծելով կոնտենտը եւ կանխելով կրիտիկական սխալները, որոնց աշխատողը բախվում Է՝ օգտագործելով այս կամ այն ծրագրային ապահովումը: Ինչպես ճեպազրույցում պատմել Է կորպորատիվ հաղորդակցությունների գծով Microsoft-ի փոխնախագահ Ֆրենք Շոուն, այդ տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն Է, որ արհեստական ինտելեկտը ոչ թե պարզապես կճանաչի կերպարները եւ կտրամադրի հարկավոր տեղեկատվությունը, այլեւ որոշումների ընդունման բարդ գործընթաց կիրականացնի՝ հանձնարարելով բոլոր եղածներից լավագույն տարբերակը:

Microsoft Build-ը խոշորագույն գլոբալ բիզնես-խորհրդաժողովներից մեկն Է, որին մասնակցում են Microsoft-ի արտադրանքն ու տեխնոլոգիաներն օգտագործող մշակողները: Այս տարի խորհրդաժողովը կկայանա Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ)՝ մայիսի 6-ից մինչեւ 8-ը եւ կմիավորի մոտավորապես 6 հազար մասնակիցների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am