Տնտեսություն

Նորաստեղծ բիզնեսի համար պետությունը կստեղծի տեղեկատվական կայք

1 րոպեի ընթերցում

Նորաստեղծ բիզնեսի համար պետությունը կստեղծի տեղեկատվական կայք

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիզնես սկսել ցանկացող քաղաքացիների համար սեպտեմբեր ամսից կգործարկվի կայք, որում կտեղադրվեն ձեռնարկատիրական գործունեության պլանավորման, մեկնարկի, կառավարման և ընդլայնման փուլերում գտնվող ՓՄՁ-երի համար անհրաժեշտ ողջ տեղեկությունն ու խորհրդատվությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Աշխատանքի մեջ է և շուտով կհրապարակվի նոր էլեկտրոնային կայք, որտեղ ինտերակտիվ կերպով պարզաբանող նյութեր, տեղեկություններ կհրապարակվեն, որոնք հետաքրքրված կազմակերպություններին կհուշեն, թե ինչպես կարող են ավելի արագ անցնել այն ճանապարհը, որն անհրաժեշտ է գաղափարից մինչ բիզնես ստեղծելը»,-ասաց նախարարը:

Հարթակի բաժիններում պարբերաբար կպատրաստվեն և կտեղադրվեն ձեռնարկատիրությանն առնչվող թեմատիկ ուսուցողական և պարզաբանող նյութեր, օրինակելի բիզնես մոդելներ և ձեռնարկներ: Հարթակը կունենա գործարար ծրագրերի մշակման առցանց գործիքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում