Տնտեսություն

Պետությունը կապաքրեականացնի ակցիզային դրոշմանիշներով չդրոշմավորված ապրանքների իրացման դեպքերը

1 րոպեի ընթերցում

Պետությունը կապաքրեականացնի ակցիզային դրոշմանիշներով չդրոշմավորված ապրանքների իրացման դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը նախատեսում է ամբողջությամբ ապաքրեականացնել ակցիզային դրոշմանիշներով և դրոշմապիտակներով չդրոշմված կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության օրենսդրական նախաձեռնության մասին խոսեց նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ապաքրեականացման դրույթ ենք նախատեսում այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ակցիզային դրոշմանիշների և ընդհանրապես դրոշմապիտակների օգտագործման կանոնների խախտմանը: Կան դեպքեր, երբ մենք համոզված ենք, որ այդ դրույթները պետք է սահմանափակվեն վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելով»,-ասաց Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ շուտով կարգավորումները կուղարկվեն ԱԺ՝ քննարկելու: Օրենսդրական փաթեթի նպատակն է տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում