Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մայիսի 3-ին և 4-ին կկայանա «Երևանի գինու օրեր» միջոցառումը. կսահմանափակվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը

Մայիսի 3-ին և 4-ին կկայանա «Երևանի գինու օրեր» միջոցառումը. կսահմանափակվի 
Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:  Երթևեկության սահմանափակման պատճառը «Երևանի գինու օրեր» միջոցառումն է:

«Մայիսի 3-ին՝ ժամը 12:00-23:00-ը և մայիսի 4-ին՝ ժամը 12:00-23:00-ը «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով Երևանի Պուշկին-Սարյան-Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառումն արդեն դարձել է սիրված և սպասված  ոչ միայն Հայաստանում, այլ նաև ՀՀ սահմաններից դուրս։ Այն դարձել է Երևանի այցեքարտերից մեկը համաշխարհային իրադարձային զբոսաշրջության շուկայում: «Երևանի գինու օրերը» նպաստում են Հայաստանի և, մասնավորապես, Երևանի իմիջի ամրապնդմանն ու բարձրացմանը համաշխարհային զբոսաշրջության շուկայում: Խնդիր է դրված ներգրավել մայիսյան արձակուրդ ունեցող երկրներից առավել մեծ թվով զբոսաշրջիկների և մրցունակ դիրք գրավել տարածաշրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am