Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղաքապետ Մարությանն ընդունել է սպասարկման մշակույթի մասնագետ Ջոն Շոուլին


ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է սպասարկման մշակույթի առաջատար մասնագետ, ամերիկյան Service Quality Institute ընկերության հիմնադիր և նախագահ Ջոն Շոուլին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ նման բարձրակարգ մասնագետի այցը, վստահաբար, կնպաստի Հայաստանում և, մասնավորապես, Երևանում սպասարկման որակի բարելավմանը, ինչն իր հերթին ավելի շատ ներդրողների և զբոսաշրջիկների ուշադրությունը կհրավիրի մայրաքաղաքի վրա:

Իր հերթին Ջոն Շոուլը մի քանի դիտարկում է արել Երևանում գործող սպասարկման հաստատություների առավելությունների ու խնդիրների վերաբերյալ:

Զրուցակիցները համաձայնել են մտքին, որ հանրային կառավարումը ևս սպասարկման մի տեսակ է, որը պետք է բարձր մակարդակի պահել՝ լավ արդյունքների հասնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am