Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երանոսում կառուցվող ոռոգման ջրատարի ներքին ցանցը կկրճատի կորուստները

Երանոսում կառուցվող ոռոգման ջրատարի ներքին ցանցը կկրճատի կորուստները

ԳԱՎԱՌ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում մեկնարկում է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցումը, ինչի արդյունքում շուրջ 600 տնտեսությունների համար կբարելավվի ոռոգման ջրամատակարարումը, իսկ ներհամայնքային առանձին ճանապարհներ ու տնտեսությունների ցանկապատեր զերծ կմնան քայքայումից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 35 միլիոն դրամ, որից 24 միլիոն 500 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 10 միլիոն 500 հազար դրամը՝ Երանոսի համայնքապետարանը: «Հինգ տարբեր թաղամասերում տեղադրվելու են բետոնե, երկաթե կիսախողովակներով առուներ, անցկացվելու են պոլիէթիլենային փակ խողովակաշարեր հինգ թաղամասերում: Ոռոգման նոր ցանցի կառուցումն էապես կկրճատի ջրի կորուստները եւ մոտ 50 հեկտար տնամերձ հողամասերում կբարելավի ջրամատակարարումը: Բացի այդ, քայքայումից հիմնավորապես պաշտպանված կլինեն թե ճանապարհները, որոնք ողողվում էին ոռոգման շրջանում ու քայքայվում, եւ ցանկապատերը, որոնք խարխլվում էին հողաշեն առուներին մոտիկ գտնվելու պատճառով: Իհարկե, այս ծրագրի իրականացմամբ մենք ընդամենը խնդրին մասնակի լուծում ենք տալիս, քանի որ նոր ջրատարների կառուցման խնդիր ունենք նաեւ այլ թաղամասերում: Սակայն կարեւորն այն է, որ սկսել ենք խնդրի կարգավորման գործընթացը, որը կփորձենք ավարտի հասցնել նոր միջոցների ներգրավմամբ, առաջիկա տարիների ընթացքում»,-ընդգծեց համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը:

Երանոսի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտել առաջիկա չորս ամսում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am