Խուան Մատան կարող է վերադառնալ Իսպանիա
10:20, 26 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի ֆուտբոլիստ Խուան Մատան կարող է հեռանալ «կարմիր սատանաներից» և վերադառնալ հայրենիք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրեմ են իսպանական ԶԼՄ-ները: 30-ամյա Մատայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանագիրը ամռանը լրանում է, և ֆուտբոլիստը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թիմից: Ըստ ամենայնի, Մատան կմիանա Մադրիդի «Ատլետիկո»-ին:
Խուան Մատան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 խաղի` դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում