Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սեւանա լճի մակարդակը նախորդ ապրիլի 25-ի համեմատ ցածր է մնում 8 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ ապրիլի 25-ի համեմատ ցածր է մնում 8 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած 2019 թվականի ապրիլի սկզբներից վերագործարկվել է Արփա-Սեւան թունելային ջրատարը եւ գարնան առաջին երկու ամիսները մոտենում են ավարտին, Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի 25-ի համեմատ դեռ նվազ է մնում 8 սանտիմետրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի ապրիլի 25-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 61 սանտիմետր նիշի դիմաց: Ապրիլի անցած օրերի ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 31 միլիոն 273 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորերկրյա հոսքը: Սեւան թափվող գետերը դեռ հեռու են իրենց վտանգավոր ելքերից: Այսպես, Արգիճի գետի վտանգավոր ելքը 110 խորանարդ մետր վայրկյան է, իսկ ապրիլի 25-ին գրանցված ելքը՝ 10,3 խորանարդ մետր վայրկյան, Գավառագետի վտանգավոր ելքը 30,5 խորանարդ մետր վայրկյան է, ապրիլի 25-ին գրանցված ելքը՝ 5,69 խորանարդ մետր վայրկյան: Այլ խոսքով՝ Սեւան թափվող գետերում ու գետակներում գարնանային վարարումները դեռ չեն սկսվել, որոնք էականորեն կնպաստեին Սեւանի մակարդակի բարձրացմանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]