Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ

ԳԱՎԱՌ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ 2019 թվականի հունիսի 9-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Գեղհովիտում եւ Ծովասարում ավարտվում են համայնքների ղեկավարներ Վարդան Պողոսյանի եւ Արտաշես Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետները, ինչի պատճառով էլ, համաձայն օրենքի, նշանակվել են նոր ընտրություններ: Ինչպես հավաստեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ նախագահ Սարո Ղազարյանը, թեկնածուների առաջադրումը, ըստ ժամանակացույցի, նախատեսված է մայիսի 5-10-ին, գրանցումը՝ մայիսի 10-15-ին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am