Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Գերագույն ռադան օրենք ընդունեց ուկրաիներենի պարտադիր գործածության մասին

Գերագույն ռադան օրենք ընդունեց ուկրաիներենի պարտադիր գործածության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադան ամբողջությամբ ընդունել Է ուկրաիներեն լեզվի մասին օրինագիծը, որը իշխանության մարմիններում եւ հանրային կյանքի մյուս հրապարակային ոլորտներում պետական լեզվի պարտադիր գործածում Է նախատեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը, ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի գործառումն ապահովելու վերաբերյալ համապատասխան օրինագիծն (№5670-դ) ապրիլի 25-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ պաշտպանել Է 278 ժողովրդական պատգամավոր:

Օրենքում ասված Է, որ դրա գործողությունը չի տարածվում մասնավոր շփման եւ կրոնական ծիսակատարությունների իրականացման ոլորտի վրա: Ժողովրդական պատգամավորները օրինագծի երկրորդ ընթերցման ուղղումները քննարկում Էին փետրվարի 28-ից: Ընդամենը մտցվել ու քննարկվել Է ավելի քան 2 հազար ուղղում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am