Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը սկսել է համայնքին չծառայող անհատույց տրված տարածքների վերադարձի գործընթացը

Երևանի քաղաքապետարանը սկսել է համայնքին չծառայող անհատույց տրված տարածքների վերադարձի գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը սկսել է անհատույց տրված տարածքների վերադարձի գործընթացը, եթե դրանք չեն ծառայում համայնքին կամ չեն ծառայում պայմանագրի կետերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանն՝ արձագանքելով ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովի հայտարարությանը:

«Երևանում վերջին 5 տարվա ընթացքում բժշկական հաստատություններից 3538 քմ տարածք անհատույց, վարձակալությամբ են տրվել կամ անգամ օտարվել են տարբեր կազմակերպությունների: Դպրոցների տարածքներից էլ տրվել է շուրջ 27 հազար քմ և մանկապարտեզների տարածքներից 4 400 քմ»,- ասաց Ավանեսովը և հավելեց, որ դա այն դեպքում, երբ Երևանի գրեթե բոլոր համայնքներում կա մանկապարտեզների խիստ պակաս:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծեց, որ արդեն իսկ սկսվել է գույքը հետ վերադարձնելու գործընթացը, եթե այն չի ծառայում համայնքին կամ չի ծառայում պայմանագրի կետերին:

«Օրինակ՝ Մալաթիա Սեբաստիա համայնքում մանկապարտեզում պայման է եղել, որ եթե 200 երեխա այնտեղ անվճար  սպասարկվի, ապա կարող են շարունակել իրենց գործունեությունը, հակառակ դեպքում՝ պետք է վերադարձվի: Այնտեղ խոսակցությունը եղավ, որ 30-33 երեխայի կարող են սպասարկել: Բնականաբար, մենք պրոցեսը սկսել ենք, որ գույքը հետ բերենք համայնքին»,- ասաց քաղաքապետը:

Քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանն էլ հավելեց, որ այս պահի դրությամբ 165 մանկապարտեզից 40 տարածք վերջին մի քանի ամսվա մեջ ազատվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am