Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՍԱՏՄ-ում քննարկվել են ձկնարտադրության ոլորտի խնդիրները

ՍԱՏՄ-ում քննարկվել են ձկնարտադրության ոլորտի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձկնարտադրության ոլորտում առկա խնդիրների քննարկման և փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հանդիպում են կազմակերպել ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող և արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գեորգի Ավետիսյանը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, նշել է, որ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների համար առաջնային խնդիրներից են ձկան կերն ու ջուրը:

ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հավաստիացրել է, որ Տեսչական մարմինը պատրաստ է տնտեսվարողների հետ համատեղ հասկանալ ոլորտի հիմնախնդիրները և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:

Ոլորտի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նմուշներ վերցնել ձկան կերից՝ հակաբիոտիկների և հորմոնների անուղղակի օգտագործումից խուսափելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am