Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Շախմատի վետերանների աշխարհի առաջնության 7-րդ տուրն անհաջող էր Հայաստանի թիմի համար


ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի վետերանների առաջնության 7-րդ տուրում Հայաստանի թիմը պարտություն է կրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հունաստանում ընթացող առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ընտրանու մրցակիցը Իսլանդիայի առաջին թիմն էր: Հայ գրոսմայստերները զիջել են 1,5։ 2,5 հաշվով:

Այժմ թիմը նահանջել է 5-րդ հորիզոնական: Հաջորդ՝ 8-րդ տուրում, հավաքականի հակառակորդը կլինի Շոտլանդիայի ընտրանին:

Թիմի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդներ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, վետերանների աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ