Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ծրագրին հայաստանցիների ուշադրությունը վկայում է հայ-ֆրանսիական ամուր կապի մասին


ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ծրագրին աջակցող հայ դերակատարներին՝ նշելով, որ վերականգնման ծրագրի նկատմամբ ցուցաբերած ուշադրությունը վկայում է երկու ժողովուրդների միջև եղած ամուր կապի և ֆրասնիական մշակույթի հանդեպ հայերի ունեցած սիրո մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

«Ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարը ավերիչ հրդեհի զոհ դարձավ: Չնայած տաճարի կառույցը, ճակատը և երկու աշտարակները կանգուն մնացին, տաճարի նավի, երգչախմբի և տրանսպետի տանիքը, ինչպես նաև սրածայր աշտարակը տապալվեցին:

Ավերիչ հրդեհից հետո բազմաթիվ նախաձեռնություններ ստեղծվցին վերակառուցման համար նվիրատվություններ հավաքելու համար: Չորս գործընկերներ աշխատում են Ֆրանսիայի կառավարության հետ միասին, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան նպաստել պատմական և ճարտարապետական այս կոթողի վերածննդին:

Դրանք են՝

  • Ազգային հուշարձանների կենտրոնը
  • Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնադրամը
  • Ժառանգության հիմնադրամը
  • Ֆրանսիայի հիմնադրամը

Ինչպես խոստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնը, տաճարը լիովին վերակառուցվելու է: Բայց այս վերակառուցումն արժեք ունի: Այդ առումով ողջունվում է յուրաքանչյուրի առատաձեռնությունը:

Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ծրագրին աջակցող հայ դերակատարներին: Մենք զգացված ենք վերականգնման ծրագրի նկատմամբ ցուցաբերած ուշադրությունից, որը վկայում է մեր երկու ժողովուրդների միջև եղած ամուր կապի և ֆրասնիական մշակույթի հանդեպ հայերի ունեցած սիրո մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ